Nintendo GameCube

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GameCube
Մշակող Nintendo
Հրատարակիչ Nintendo
Տեսակ խաղային բարձակ
Սերունդ վեցերորդ
Թողարկման թվական
Թողարկումը դադարեցվել է
Նախորդը Nintendo 64
Հաջորդը Wii

Nintendo GameCube (ճապոներեն՝ ニンテンドーゲームキューブ Նինտենդո։ Գե:մուկյու:բու); Պաշտոնական անվանումով GCN արևմուտքում[1] և NGC՝ Ճապոնիայում[2][3], Nintendoչորրորդ տնային խաղային վահանակը պատկանում է խաղային համակարգերի վեցերորդ սերնդին։ Nintendo 64-ի իրավահաջորդը և Wii-ի նախորդը։

Ի տարբերություն այդ սերնդի իր մրցակիցների (PlayStation 2 և Xbox), GameCube-ն օգտագործում է մինի DVD-ի վրա հիմնված սկավառակներ լրիվ չափի DVD-ների փոխարեն։ Չկա DVD վիդեո և աուդիո ձայնասկավառակներ նվագարկելու աջակցություն, ինչպես նաև այլ կոնսուլների հնարավորությունները՝ օգտագործելով լրիվ չափի օպտիկական սկավառակներ։

Բացի այդ, GameCube-ը ներկայացրեց միացման բազմաթիվ տարբերակներ Nintendo կոնսուլների համար և չորրորդն էր Nintendo 64DD-ից, Famicom մոդեմից և Satellaview-ից հետո, որը պաշտոնապես աջակցում էր առցանց խաղին Nintendo GameCube լայնաշերտ մոդեմի միջոցով։ Այն նաև հնարավորություն ուներ միանալու Game Boy Advance-ին և օգտվելու որոշակի խաղերի բացառիկ հնարավորություններից կամ օգտագործելու ձեռքի համակարգը որպես Game Boy Player-ի վերահսկիչ։

GameCube-ն առաջին անգամ հիշատակվել է Nintendo Power ամսագրի #145 համարում։ Վահանակը թողարկվել է 2001 թվականի սեպտեմբերի 14-ին Ճապոնիայում, 2001 թվականի նոյեմբերի 18-ին Հյուսիսային Ամերիկայում, 2002 թվականի մայիսի 3-ին Եվրոպայում և 2002 թվականի մայիսի 17-ին Ավստրալիայում։ Nintendo GameCube-ը վաճառել է 21,74 միլիոն կոնսուլ ամբողջ աշխարհում[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997թ.-ին գործարկվեց ArtX անունով գրաֆիկական ապարատային նախագծման ընկերություն, որտեղ աշխատում էին քսան ինժեներներ, որոնք նախկինում աշխատել էին SGI-ում Nintendo 64-ի գրաֆիկական սարքավորումների նախագծման վրա։ Թիմը գլխավորում էր Վեյ Յենը, ով եղել է SGI-ի Nintendo Operations-ի ղեկավարը, բաժինը, որը պատասխանատու էր Nintendo 64-ի հիմնարար ճարտարապետական նախագծման համար[5][6]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998թ.-ին համագործակցելով Nintendo-ի հետ՝ ArtX-ը սկսեց Nintendo-ի վեցերորդ սերնդի տեսախաղի կոնսոլի համակարգային տրամաբանության և գրաֆիկական պրոցեսորի (կոդանունով Flipper) նախագծումը։ Վահանակի նախագիծն ուներ մի շարք ծածկանուններ՝ N2000[7], Star Cube և Nintendo Advance[8]: 1999 թվականի մայիսին կայացած Nintendo-ի մամուլի ասուլիսում կոնսոլն առաջին անգամ հրապարակավ հայտարարվեց որպես «Project Dolphin»՝ Nintendo 64-ի իրավահաջորդը[6][9]։ Հետագայում, Nintendo-ն սկսեց տրամադրել զարգացման փաթեթներ խաղերի մշակողների համար, ինչպիսիք են Rare և Retro Studios-ը։ Nintendo-ն նաև ռազմավարական համագործակցություն ձևավորեց IBM-ի հետ, որը ստեղծեց Դելֆինի ԿՄՀ, որը կոչվում էր «Gekko»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «support.nintendo.com». Nintendo of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. «Check the sound option on the GCN Main Menu and ensure you have it set properly (stereo or mono).»
  2. «ニンテンドー ゲームキューブ». Nintendo Co., Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  3. «First Quarter Financial Results Briefing Q & A». Investor Relations. Nintendo Co., Ltd. 2009 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  4. «Общий транзит продаж по регионам» (PDF). Nintendo. Հունվարի 27, 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է Փետրվարի 14, 2010-ին.
  5. Buchner, Greg (2001 թ․ հոկտեմբերի 29). «ATI Discusses GameCube Graphics» (Interview). IGN. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  6. 6,0 6,1 «Nintendo Press Conference Transcript». IGN. 1999 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  7. «It's Alive!». IGN. 1999 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  8. «Make Way for the New». IGN. 2000 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Say Hello to Project Dolphin». 1999 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.